Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը եղել է Անի համայնքում
04.11.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորած սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբն այսօր եղել է Անի համայնքում, համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, համայնքապետարանի պատասխանատուների հետ դիտարկվել են «Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի հիմնանորոգում և Սառնաղբյուր, Սարակապ, Հայկաձոր բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի «Անի համայնքի Հայկաձոր և Սարակապ բնակավայրեր տանող ճանապարհի 1500 մ հատվածի (յուրաքանչյուրը) ասֆալտապատում» ենթածրագրերով իրականացված աշխատանքները։ Ենթածրագրերի կապալի պայմանագիրը կազմում է 281 մլն 814 հազար դրամ։ Ընդհանուր ծրագրի արժեքը 656 մլն 733 հազար դրամ է, գումարի 45 տոկոսը ՀՀ կառավարության համամասնությունն է կազմելու։
Աննա Մարտիկյանը շինարարի հետ զրույցում փոխանցել է մարզպետի հանձարարականը՝ անել հնարավորը ընթացքի մեջ գտնվող աշխատանքներում թերացումները բացառելու, ժամկետների մեջ տեղավորվելու համար։