Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում գյուղատնտեսության աջակցության 7 ծրագիր է իրականացվել

05.11.2024

 Տեղեկատվություն ՀՀ Շիրակի մարզում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի իրականացման 2024 թվականի արդյունքների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշմամբ հաստատված Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման աջակցության ծրագիր

  • Ծրագրի շրջանակում 2024 թվականին կնքվել է 2 փոխհատուցման պայմանագիր՝ 19,1 մլն դրամի չափով, ընդհանուր 1749,8 քառակուսի մետր արտադրական տարածքով ջերմատան կառուցման համար։
  • ՀՀ կառավարության 2019 թվականիփետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
  • Ծրագրի շրջանակում 2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ հաստատվել է Շիրակի մարզի 1 շահառուի 60 մլն դրամի չափով վարկի հայտ՝ կաթի մթերումներ իրականացնելու նպատակով։ Վարկի շրջանակներում գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է հումքի գնման 18 պայմանագիր, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 307,9 հազար դրամ։
  • ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր
  • Ծրագրի շրջանակում 2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ հաստատվել է Շիրակի մարզի 1 շահառուի 3 մլն դրամ արժողությամբ լիզինգի հայտ՝ խմիչքների արտադրության համար սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։ Լիզինգի շրջանակում ձեռք է բերվել 1 միավոր սարքավորում, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 69 315 դրամ։
  • ՀՀ կառավարության 2019 թվականիմարտի 29-ի N 327-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիր
  • Ծրագրի շրջանակում 2024 թվականին 4 շահառուի (Ողջի և Մեղրաշատ) տրամադրվել է 12 մլն դրամի չափով վարկ՝ 12 գլուխ ԽԵԿ-ի ձեռք բերման համար։
  • ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշմամբ հաստատված ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր
  • Ծրագրի շրջանակում 2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ձեռք է բերվել 48 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 14 միավոր տրակտոր, լիզինգի գումարը կազմել է շուրջ 23.3 մլն դրամ, սուբսիդավորման գումարը՝ շուրջ 23.5 մլն դրամ (ծրագրի մեկնարկից՝ 323 միավոր տեխնիկա, որից՝ 142 միավոր տրակտոր, լիզինգի գումարը կազմել է շուրջ 1.5 մլրդ դրամ, սուբսիդավորման գումարը՝ շուրջ 278.5 մլն դրամ):
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 14-ի N 384-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության» ծրագիր
  • Ծրագրի շրջանակում 1298 շահառուների Աշոցք, Արթիկ, Ախուրյան, Անի համայնքներում 4663,3 հեկտար հողատարածքի վրա գարու, ցորենի, հատիկաընդեղենի և բազմամյա խոտի մշակություն իրականացնելու համար տրամադրել է 345,5 մլն դրամ փոխհատուցում։
  •  ՀՀ Կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի 1305-Լ որոշման հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության» ծրագիր
  • Ծրագրի շրջանակում 2024 թվականին 1 շահառուի (Մեծ Մանթաշ) տրամադրվել է 1,38 մլն դրամի չափով վարկ՝ 21 գլուխ ՄԵԿ-ի ձեռք բերման համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 17:38:54