Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ՀՀ Ազգային ժողովում ներկայացրել է 2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին և մարզային ենթակայության կազմակերպություններին նախատեսված միջոցներ

05.11.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում` Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ներկայացրել է 2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին և մարզային ենթակայության կազմակերպություններին նախատեսված միջոցների մասին տեղեկատվություն։
Ըստ այդմ, ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին և մարզային ենթակայության կազմակերպություններին նախատեսվել է հատկացնելու 13 մլրդ 647 մլն 153.6 հազար դրամ, որը 2024 թվականի համեմատ նվազել է 329 մլն 415 հազար դրամով կամ 2.4 %-ով (նվազումը հիմնականում պայմանավորված մարզպետի աշխատակազմի պահպանման ծախսերի հատկացումներով):
Մարզպետի աշխատակազմի կառավարման ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 519 մլն 671.9 հազար դրամ, որը 2024 թվականի համեմատ նվազել է 212 մլն 379.3 հազար դրամով (նվազումը պայմանավորված է հիմնականում 34 հաստիքային միավորի կրճատմամբ, ինչպես նաև կառավարչական, գործուղման, գրասենյակային, կենցաղային և համակարգչային ծառայությունների 2024 թվականի փաստացի ծախսերով)։
Կրթության ոլորտ` 5 ծրագրի 17 միջոցառումների համար 2025 թվականին նախատեսվել է 12 մլրդ 421 մլն 955.8 հազար դրամ, որը 2024 թվականի համեմատ նվազել է 116 մլն 645.7 հազար դրամով (նվազումը պայմանավորված է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևի անցմանը՝ դասարան թվերի փոփոխմամբ):
Մշակույթ` 4 ծրագրի 4 միջոցառումների համար 2025 թվականին նախատեսվել է 301 մլն 235.9 հազար դրամ, որը 2024 թվականի համեմատ փոփոխության չի ենթարկվել։
Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանում` նախատեսվել է 402 մլն 790.0 հազար դրամ, որը 2024 թվականի համեմատ փոփոխության չի ենթարկվել։
Այլընտրանքային ծառայություն` նախատեսվել է 1 մլն 500 հազար դրամ, որը 2024 թվականի համեմատ նվազել է 390.0 հազար դրամ, կամ 20.6%-ով (մարզում կան 5 այլընտրանքային ծառայողներ):
Այլ մանրամասներ տեսանյութում

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23