Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբն եղել է Աշոցք համայնքում

06.11.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորած սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբն այսօր եղել է Աշոցք համայնքում, համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի, համայնքապետարանի պատասխանատուների հետ դիտարկվել են Աշոցք համայնքի «Թորոսգյուղ բնակավայրի 1-ին փողոցի և Բավրա բնակավայրի 6-րդ փողոցի սալարկում» սուբվենցիոն ծրագրի ընթացքը։
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում սալարկվելու է 479 մ ճանապարհ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 47 մլն 290 հազար դրամ, որից Կառավարության համամասնությունը 70 տոկոս է։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Գունաշեն» և «Մասիս» ընկերությունների կողմից։ Աննա Մարտիկյաը շինարարի հետ զրույցում փոխանցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձարարականը՝ անել հնարավորն աշխատանքներում թերացումները բացառելու, ժամկետների մեջ տեղավորվելու համար։
Պատասխանատուները դիտարկել են նաև «Աշոցք համայնքի Բավրա, Զույգաղբյուր, Ղազանչի և Կարմրավան բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի ընթացքը։ 56 մլն 825 հազար դրամ արժողությամբ ծրագրի արդյունքում անցկացվելու է 3615 մ գազատար, ՀՀ կառավարության համամասնությունը կազմում է 60 տոկոս։
Մշտադիտարկման աշխատանքային խումբը հետևել է նաև Բավրայի նոր կառուցվող կրթահամալիրի շինաշխատանքների ընթացքին։ Կառուցվելիք կրթահամալիրը լինելու է 144 տեղ հզորությամբ, տիպային նախագծի նախահաշվային արժեքը 1 մլրդ 101 մլն դրամ է։ Շինարարությունը կիրականացնեն «Ալմի» և «ԴՆ Լոգիստիկ» ՍՊԸ-ները, ենթակապալառուներ են «Էլիտ Արման Շին» և «ԱԻՎԱ» ՍՊԸ-ները։ Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 13:46:28