Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը եղել է Անի համայնքում

07.11.2024

 Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ այսօր եղել է Անի համայնքում։
Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ պատասխանատուները դիտարկել են «Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի հիմնանորոգում և Սառնաղբյուր, Սարակապ, Հայկաձոր բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի «Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհի 1300մ հատվածի ասֆալտապատում» ենթածրագրով իրականացվող աշխատանքները, որի կապալի պայմանագիրը կազմում է 120 մլն 378 հազար դրամ։ Ծրագրի գումարի 45 տոկոսը Կառավարությունն է հատկացնելու։
Մարզպետի տեղակալը փոխանցել է Մուշեղ Մուրադյանի հանձնարարականը՝ լինել հնարավորինս զգոն և անել ամեն ինչ աշխատանքներում թերացումներ չունանելու համար։
Նշենք, որ Սառնաղբյուրում ասֆալտապատվում է նաև դեպի բնակավայրի հուշարձան տանող ճանապարհը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 16:18:36