Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատաժողով-քննարկում «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում» ծրագրի շրջանակում

13.11.2024

 «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում․ անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել աշխատաժողով-քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Ներկաներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել և աշխատանքներին հաջողություն է մաղթել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը՝ նշելով, որ անտառածածկ տարածքների պահպանությունը, ենթակառուցվածքների զարգացումն ու այդ առումով համագործակցությունը պատասխանատուների միջև մարզպետի աշխատակազմի համար կարևոր է։
Նշենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ներգրավել է հայկական և բրիտանական ընկերություններին՝ մշակելու կանաչ կլիմայի հիմնադրամի պարզեցված հաստատման գործընթացի ֆինանսավորման առաջարկ՝ «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում․ անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» ծրագրի համար։ Ծրագրի նպատակն է անդրադառնալ անտառածածկի կրճատման, շրջակա միջավայրի դեգրատացման և կլիմայական դիմակայունության խնդիրներին Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։ Ծրագրի ներկայացման և քննարկման համար անցկացվելու են ազգային, մարզային և համայնքային աշխատաժողովներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:59:03