Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայրենանվեր գործունեության համար Շիրակի մարզպետն արժանացել է պատվոգրի

13.11.2024

 Հայրենանվեր գործունեության համար Շիրակի մարզպետն արժանացել է պատվոգրի
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանին։
ՀՀ ՊՆ պատասխանատուներն այցելել են մարզպետի աշխատակազմ՝ փոխանցելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվոգիրը՝ հայրենանվեր գործունեության և Ռազմական ակադեմիա դիմորդներ ներգրավելու գործում ցուցաբերած աջակցության համար։
«Պարոն Մուրադյան ուզում եմ ուրախությամբ փաստել, որ Շիրակի մարզը ակադեմիայի դիմորդների քանակով առաջին տեղում է, անշուշտ ցուցանիշները խոսում են ձեր հոգացավ աշխատանքի և մեր ստացված համագործակցության մասին, մեր այսօրվա աշխատանքը միտված է երկրի պաշտպանության բնագավառի ամրացմանն ու զինվորական կրթության նկատմամբ երիտասարդների հետաքրքրվածության բարձրացմանը։ Անչափ գնահատելի է ձեր պատրաստակամությունը, վստահ եմ՝ այսուհետ էլ կշարունակենք նույն կերպ և կկարողանանք նոր արդյունքներ գրանցել»,- նշել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանը։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել վերաբերմունքի և աշխատանքը գնահատելու համար․ «Ինձ համար պատիվ ու պարտականություն է անել հնարավորը ռազմական կրթության նկատմամբ մատաղ սերնդի հետաքրքրվածության բարձրացման համար, քանզի մեր Կառավարությունն այսօր անում է ամեն ինչ զինծառության գրավչության բարձրացման ուղղությամբ։ Կրթված սպաներ ունենալ նշանակում է ունենալ առավել կայացած համակարգ, Շիրակի մարզպետի աշխատակազմն այսուհետ էլ կշարունակի համագործակցությունն ու կանենք հնարավորը համատեղ աշխատանքով նոր նշաձող սահմանելու և ցանկալի արդյունքների հասնելու համար։ Ձեր վերաբերմունքն առավել պարտավորեցնող է։ Մենք պետք է ուժեղ լինենք ու միշտ պատրաստ մեր երկիրը պաշտպանելու»։
Հանդիպման ժամանակ քննարկվել են դպրոցականների շրջանում զինծառայության գրավչությանը և ռազմական համալսարան դիմելու շահագրգռվածությունը բարձրացնելուն ուղղված հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ծրագրերին, որոնք միտված են զինվորական կրթությունն ու ծառայությունն առավել հետաքրքիր դարձնելուն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 10:24:38