Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը
14.11.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդակցության մեկնարկին քննարկվել է նախորդ գործակարգավարական քննարկման ժամանակ տրված հանձնարարականների արդյունքները, որից հետո մարզպետը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում տրված հանձնարարականների կատարման ընթացքից։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Անիպեմզա բնակավայրի Երերույքի տաճարի հարևանությամբ շուրջ 300 մետր երկարությամբ ճանապարհի վերանորոգման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, Մարալիկ բնակավայրի մի շարք բնակիչների կողմից բարձրացված հարցերին, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։
Վարչապետի հանձնարարությամբ քայլեր են ձեռնարկվելու նաև Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի գազաֆիկացման և ոռոգման ջրի խնդրի լուծման համար։ Մարզպետին զեկուցվել է, որ համայնքապետարանի հետ քննարկման արդյունքում ոռոգման խնդիրը կլուծվի 2025-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, գազաֆիկացման մասով քայլեր կձեռնարկվեն 2026-ի սուբվենցիոն ծրագրով։