Տպել
Նորություններ
Կառավարությունը գումար է տրամադրել «Արթիկի պետական քոլեջի» ուսումնական մասնաշենքի տանիքի և մարզադահլիճի վերակառուցման փաստաթղթերի ձեռքբերման համար
15.11.2024
Կառավարությունն այսօրվա նիստով 6 մլն 183 հազար դրամ գումար է հատկացրել «Արթիկի պետական քոլեջի» ուսումնական մասնաշենքի տանիքի և մարզադահլիճի մասնաշենքի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ Նախագծով հատկացվում է միայն նախագծի հաշվարկային արժեքի 30%-ի չափով (որպես կանխավճար)։