Նորություններ
Կառավարությունը 52 մլն 716 հազար դրամ գումար է նախատեսել Շիրակի մարզպետի աշխատակազմին
15.11.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային վերջին այցելության ժամանակ բարձրացված հարցերը լուծում են ստացել՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի և Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի համատեղ քննարկումների արդյունքում։
ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի շրջանակներում Կառավարությունն այսօր 52 մլն 716 հազար դրամ գումար է նախատեսել Շիրակի մարզի Անի համայնքի Սարակապ բնակավայրի խմելու ջրի ջրատարի կառուցման և Շիրակի մարզի Անի համայնքի սահմանամերձ Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակին։