Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի հանձնարարությամբ դիտարկել է հիմնանորոգված և նորակառույց մանկապարտեզների նոր ձեռքբերված գույքը

18.11.2024

  Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի և Արթիկի համայնքապետարանի պատասխանատուների հետ այսօր եղել է Արթիկ համայնքի թիվ 1, թիվ 3, թիվ 4, Հոռոմ, Նոր Կյանք, Փանիկ, Լեռնակերտ բնակավայրերի մանկապարտեզներում՝ դիտարկելու հիմնանորոգված և նորակառույց մանկապարտեզների նոր ձեռքբերված գույքը։
ՀՀ կառավարության կողմից որդեգրած «Մինչև 2026թ․ 500 մանկապարտեզի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում, ՀՀ Կառավարության 2024 թվականի հունսի 27-ի որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 459 մլն 760 հազար դրամ՝ շինարարությունն ավարտված և 2024-ին ավարտվող 20 նախադպրոցական հաստատությունները գույքով ապահովելու համար։
Ըստ այդմ, մանկապարտեզների համար մարզպետի աշխատակազմի կողմից հայտարարված մրցույթներն ավարտված են՝ արդյունքում ձեռքբերված 7496 անվանում գույքը մատակարարման փուլում է։
Մարզպետի տեղակալը պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է մանկապարտեզներում, հավաստիացել, թե արդյոք մատակարարված գույքը համապատասխանում է ներկայացվածին կամ մատակարարման գործընթացը որ փուլում է գտնվում։
Աննա Մարտիկյանը փոխանցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարականը՝ անել հնարավորը գործընթացն առանց թերացումների իրականացնելու համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41