Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային վերջին այցելության ժամանակ տրված հանձնարարականների լուծման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում

19.11.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային վերջին այցելության ժամանակ տրված հանձնարարականների լուծման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում․ Շիրակի հյուսիսում զբոսաշրջությունը զարգացնելու և Արփի լճի գրավչությունը բարձրացնելու նպատակով՝ նախօրեին Շրջակա միջավայրի նախարարությունում Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների և «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանով նախատեսված միջոցառումների կազմակերպման հնարավորությունները, որից հետո պատասխանատուները համատեղ քննարկել են մրցութային եղանակով նավավարության ծառայություններ ձեռք բերելու և Արփի լճում նավավարության նպատակով զբոսաշրջիկներին նավակներ հատկացնելու հնարավոր հեռանկարները։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41