Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուները ներկա են գտնվել «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կազմակերպված ղեկավար խորհրդի նիստին

20.11.2024

 Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր «Գյումրիի սելեկցիոն կայանում» ներկա է գտնվել «Ռազմավարական զարգացման գործակալության» կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կազմակերպված ղեկավար խորհրդի նիստին։
Նիստին մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարարության, Ավստրիայի զարգացման և Ռազմավարական զարգացման գործակալությունների ներկայացուցիչները։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից Աննա Մարտիկյանը ողջունել է նիստի մասնակիցներին, խոսել «Ռազմավարական զարգացման գործակալության» կողմից իրականացվող ծրագրերի կարևորության մասին, նշել, որ այն համախմբելով տարբեր խմբերի՝ ֆերմերներ, մասնավոր հատված, բիզնես և այլն, հնարավորություն է տալիս մշակելու և իրականացնելու նորարարական մոդելներ` անասնապահության, գյուղատնտեսության ոլորտներում:
Մարզպետի տեղակալը Շիրակի մարզպետի անունից փոխանցել է, որ իրավասությունների շրջանակում Շիրակի մարզպետի աշխատակազմը կաջակցի ինչպես այս ծրագրին, այնպես էլ նոր նախաձեռնությունների իրականացմանը մարզում։
Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրի ուղղությունները, քննարկվել արձանագրված արդյունքները և հետագա անելիքները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41