Նորություններ
Շիրակցի շախմատիստները դարձել են սպարտակիադայի չեմպիոն
20.11.2024
Շիրակցի շախմատիստները դարձել են սպարտակիադայի չեմպիոն
Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կայացել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» 2024 թվականի մարզական միջոցառման ծրագրով նախատեսված շախմատի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։
Շիրակի մարզի հինգ հոգուց բաղկացած հավաքականը երկօրյա պայքարում բոլոր տասը հանդիպումներն էլ ավարտել է հաղթանակով ու դարձել սպարտակիադայի չեմպիոն։