Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ 3 մլն 709 հազար դրամ է նախատեսվել «Կապսի միջնակարգ դպրոցի» ավարտական աշխատանքների իրականացման համար

21.11.2024

 Կառավարության որոշմամբ 3 մլն 709 հազար դրամ է նախատեսվել «Կապսի միջնակարգ դպրոցի» ավարտական աշխատանքների իրականացման համար։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Կառավարության նիստի ժամանակ նշել է, որ դպրոցը շահագործվում է և դասապրոցեսն իրականացվում է բնականոն հունով։
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Կապս բնակավայրում կառուցվել է դպրոցական նոր շենք։ Մոդուլային ուսումնական հաստատությունն ունի բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:59:03