Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

22.11.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի մասնագետների հետ այցելել է «Գյումրի բժշկական կենտրոն»։
Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են հիվանդանոցում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, հետևել այստեղ իրականացվող վերանորոգման աշխատանքներին։
ՀՀ պետական բյուջեից 163 մլն դրամ ուղղվել է «Գյումրու բժշկական կենտրոնի» նորոգման նպատակին, աշխատանքները շուտով կավարտվեն։
Մարզպետն ու նախարարը հետևելով աշխատանքներին` որոշակի դիտարկումներ են արել` ընդգծելով թերացումներն ու դրանք սեղմ ժամկետներում վերացնելու անհրաժեշտությունը։
Կարևորելով մարզային բուժհաստատությունների պայմանների բարելավումն ու վերազինումը, քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության խնդրի լուծումը` մարզպետն ու նախարարը նշել են, որ արվում է հնարավորը առկա խնդիրներն օր առաջ լուծելու համար։
Նախարարին և մարզպետին են ներկայացվել «Գյումրի բժշկական կենտրոնի» հեռանկարային ծրագրերն ու առաջիկա անելիքները, քննարկվել են խնդիրների լուծմանը միտված առաջարկները։
Այցելություն է եղել նաև Գյումրու ծննդատան նոր մասնաշենք։ Քննարկվել են ծննդատան կառուցապատման աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։
Ծննդատունը կառուցվում է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով, շենքը եռահարկ է, ունի նկուղային հարկ։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսած աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41