Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը և ՀՀ առողջապահության նախարարն այցելել են Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա

22.11.2024

ՇիրաՇիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի, պատասխանատուների հետ այսօր այցելել են Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա։ Այն օրերս համալրվել է շարժական ռենտգեն սարքով` Շիրակի մարզպետի և առողջապահության նախարարի համատեղ ջանքերով` ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի միջոցներով։
Նոր թվային շարժական ռենտգեն սարքը մեծ դեր կխաղա բուժառուների առողջության պահպանման գործում, սարքն իր նորարարական տեխնոլոգիայով թույլ է տալիս ապահովել բարձր ճշգրտությամբ արագ ախտորոշում, ինչը կնվազեցնի բուժառուների բուժման գործընթացի ժամանակահատվածը և կբարձրացնի ծառայությունների որակը։
Նշենք, որ պոլիկլինիկան սպասարկում է 15465 ազգաբնակչություն, որից մինչև 18 տարեկան 2169, 18 տարեկանից բարձր՝ 13296։
Մուշեղ Մուրադյանն ու Անահիտ Ավանեսյանն այնուհետև եղել են Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայում, որն ընդգրկված է վերանորոգվող բուժհաստատությունների ցանկում։
Պատասխանատուներն այցելել են նաև «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան, որտեղ դիտարկվել է նոր ներդրված կենտրոնացված ծառայության աշխատանքների ընթացքը, ներկայացվել են անցած ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունը։
Կարևորվել է շտապ օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ և ռացիոնալ կազմակերպելը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41