Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 550 մլն 624 հազար դրամ սուբվենցիոն 7 ծրագրերի համաֆինանսավորման նպատակով

28.11.2024

 550 մլն 624 հազար դրամ գումարը Կառավարությունն այսօրվա որոշմամբ հատկացրել է Գյումրի, Արթիկ, Անի, Աշոցք համայնքների բնակավայրերում իրականացվաշ 7 ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։

  • Գյումրու ԲԲՇ-ների էներգաարդյունավետ արդիականացում /Անի թաղ․ Չարենցի 7ա և Սևակի 1/ - 263 մլն 390 հազար դրամ
  • Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի կենտրոնական հրապարակի և հարակից 6 փողոցների բարեկարգում՝ ասֆալտապատման միջոցով - 114 մլն 541հազար դրամ
  • Անի համայնքի Շիրակավան բնակավայրի տնամերձ հողամասերի ոռոգման փակ համակարգի կառուցում - 89 մլն 843 հազար դրամ
  • Արթիկ համայնքի Լեռնակերտ, Գեղանիստ, Հոռոմ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հայրենյաց բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում /Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ/ - 46 մլն 611 հազար դրամ
  • Անի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկաների ձեռքբերում - 19 մլն 566 հազար դրամ
  • Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում /Գեղանիստ/ - 9 մլն 57 հազար դրամ
  • Աշոցք համայնքի Մեծ Սեպասար, Թավշուտ, Սիզավետ բնակավայրերում համայնքային սեփականություն հանդիսացող 1500մ խմելու ջրի ջրագծերի վերանորոգում - 7 մլն 613 հազար դրամ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-29 17:44:30