Նորություններ
Կառավարության որոշմամբ 477 մլն 175 հազար դրամ է նախատեսվել Շիրակի մարզի 3 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանավորմանը
28.11.2024
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման պայմանագրերի ֆինանսավորման նպատակով՝ Կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված և օբյեկտներով չբաշխված միջոցներից 5 մլրդ 470 մլն դրամ գումարը վերաբաշխման արդյունքում հատկացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որից 477 մլն 175 հազար դրամը նախատեսվել է Շիրակի մարզի սուբվենցիոն 3 ծրագրերի համաֆինանսավորման նպատակին։
- Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքի վերակառուցումը որպես մանկապարտեզի- ծրագրի մրցութային արժեքը 102 մլն 118 հազար դրամ է, մինչև 2024 թվականի տարեվերջ ՀՀ պետական բյուջեից կախատեսվող վճարման ենթակա գումարը 71 մլն 483 հազար դրամ է։
- Գյումրի համայնքի թվով 10 մանկապարտեզների վերանորոգում- ծրագրի մրցութային արժեքը 117 մլն 176 հազար դրամ է, մինչև 2024 թվականի տարեվերջ ՀՀ պետական բյուջեից կախատեսվող վճարման ենթակա գումարը 56 մլն 207 հազար դրամ է։
- Ախուրյան համայնքի 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգում, կեղտաջրերի հեռացման, ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ- ծրագրի մրցութային արժեքը 257 մլն 879 հազար դրամ է, մինչև 2024 թվականի տարեվերջ ՀՀ պետական բյուջեից կախատեսվող վճարման ենթակա գումարը 83 մլն 131 հազար դրամ է