Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմ նոյեմբեր ամսին քաղաքացիներից ստացվել է 232 դիմում
02.12.2024
Շիրակի մարզպետի աշխատակազմ նոյեմբեր ամսին քաղաքացիներից ստացված 232 դիմումներից 140-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։
Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման հարցերին (56), առողջապահության և սոցիալական ոլորտին (21), կրթությանը, մշակույթին և սպորտին (7), ընդհանուր բնույթի այլ հարցեր (4), ՏԻՄ (3), գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին (1)։
Դիմումներին տրվել են պարզաբանումներ, 14 դիմում քննարկման փուլում է։
Շիրակի մարզպետի 2024 թվականի նոյեմբեր ամսի 4 որոշումներով 109 քաղաքացի ստացել է դրամական աջակցություն։