Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ այցելել է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»

03.12.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»։ Մարզպետն ու նախարարը շրջել են կենտրոնում, հետևել աշխատանքների ընթացքին, զրուցել այստեղ ապրող երեխաների հետ։
«Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը» վերանորոգվել և կահավորվել է 2024 թվականին՝ ԱՍՀ նախարարության նախաձեռնությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից, Արգենտինայի հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Կենտրոնում 2021 թվականից սոցիալական աջակցություն են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-18 տարեկան երեխաները։
Նարեկ Մկրտչյանն ու Մուշեղ Մուրադյանը եղել են նաև Գյումրու «Երեխաների տանը», շրջել թերապիայի սենյակներում, ընդհանուր ննջարաններում, դասասենյակներում, հատուկ կրթության սենյակներում՝ կարևորելով երեխաների համար լիարժեք պայմանների ապահովումն ու որակյալ ծառայությունների մատուցումը: «Երեխաների տանը» շուրջօրյա խնամքի և պաշտպանության ծառայություններ են ստանում մտավոր և ֆիզիկական սահմանափակ կարողություններով 0-18 տարեկան 122 երեխաներ:
Պատասխանատուներն այնուհետև այցելել են «Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»։ Պատասխանատուները շրջել են հաստատությունում, ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին, խոսել կենտրոնում բնակվող ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց մտահոգող հարցերով և հոգսերով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջև 2019 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված համագործակցության հուշագրով Գյումրու տուն-ինտերնատի լուծարումից հետո բնակիչների խնամքն իրականացվում է ՀԿԽԸ կողմից։ Հուշագրի առանցքում տուն-ինտերնատում բնակվող խնամքի կարիք ունեցող ավագ սերնդի ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավումն է՝ ապահովելով առավել լավ պայմաններ, շուրջօրյա խնամք, բժշկասոցիալական և հոգեբանական ծառայություններ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-05 15:35:56