Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

03.12.2024

 Սիրելի՛ հայրենակիցներ, շիրակցինե՛ր, դեկտեմբերի 3-ը ևս մեկ առիթ է՝ խոսելու Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին, հասարակության ուշադրությունը դրանց լուծմանը սևեռելու և համընդհանուր ներառման ուղղությամբ նոր քայլեր մշակելու և առաջ շարժվելու ուղղությամբ։

Այսօրվա խորհուրդը բոլորիս մեկ գաղափարի շուրջ համախմբելն է՝ չկան անհաղթահարելի խնդիրներ, եթե կա ձգտում, իսկ այն, որ պետական հստակ քաղաքականություն կա հաշմանդամություն ունեցող անձանց հոգսերի թեթևացման, նրանց հասարակության լիիրավ անդամ դարձնելու ուղղությամբ՝ ակնառու է։

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, հասարակությունն առավել արդար ու հավասար դարձնելու, պետական աջակցության ծրագրերի, ներառական կրթության մոտեցումների մասին ՀՀ կառավարության ծրագրում հստակ շեշտադրումներ կան, որոնք միտված են մեր հանրությունն առավել արձագանքող, մեր միջավայրը՝ ավելի մատչելի դարձնելուն։

Լիահույս եմ, որ բոլորիս ջանքերը մեկտեղելով հասարակության բոլոր շերտերի համար մեր մարզը, մեր քաղաքը կդառնա առավել հարմարավետ։ Շիրակի մարզպետի աշխատակազմը միշտ պատրաստակամ է և բաց քննարկումների, համատեղ միջոցառումների ու նախաձեռնությունների իրականացման հարցում։

Բոլոր մարդիկ հավասար են։ Ամեն ինչ հաղթահարելի է, եթե կա ձգտում, համատեղ աշխատանք ու կամք։

Թող բոլորիս վճռականությունը չսասանվի և ամեն անցնող տարի խնդիրների լուծումն ազդարարող նոր ծրագրերի ու ձեռքբերումների մասին խոսելու առիթներ ունենանք

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-05 15:35:56