Տպել
Նորություններ
Կառավարության որոշմամբ 169 մլն 602 հազար դրամ գումար է հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին
05.12.2024
Կառավարության որոշմամբ 169 մլն 602 հազար դրամ գումար է հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին սուբվենցիոն 4 ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։
- «Անի համայնքի սահմանամերձ Աղին և Սարակապ բնակավայրերի խմելու ջրի համար խորքային հորի հորատում և պոմպի տեղադրում» սուբվենցիոն ծրագրի համար նախատեսվել է 53 մլն 236 հազար դրամ գումար։ Աշխատանքներն ավարտված են։
- «Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքի վերակառուցումը մանկապարտեզի» սուբվենցիոն այս ծրագրի համար Կառավարությունը նախատեսել է 71 մլն 414 հազար դրամ գումար։ Աշխատանքներն ավարտված են։
- 39 մլն 295 հազար դրամ գումարն էլ ուղղվել է «Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրի մշակույթի տան վերանորոգման» ծրագրի համաֆինանսավորման նպատակին։ Աշխատանքներն ավարտված են։
- «Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում» /Հայկասար, Պեմզաշեն/ ծրագրի համար Կառավարությունը նախատեսել է 5 մլն 656 հազար դրամ գումար։ Աշխատանքներն ավարտված են։