Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման գործընթացն իրականացվելու է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով

05.12.2024

 ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորով փոխարինման աշխատանքներն իրականացվելու են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով: Այդ նպատակով այսօր ՀՀ կառավարության որոշմամբ մարզպետի աշխատակազմին հատկացվել է 20 մլն 100 հազար դրամ։
Քանի որ մոտենում են ամանորյա տոները, և չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, չնախատեսված իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել, որոշվել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորները նորով փոխարինման աշխատանքներն իրականացնել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-29 17:44:30