Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
05.12.2024

Ի սրտե շնորհավորում եմ Կամավորների միջազգային օրվա առթիվ բոլոր նրանց, ովքեր պատրաստակամությամբ ու հոգատարությամբ օգնել և շարունակում են աջակցել կարիքավորներին, քայլեր են ձեռնարկում իրականության բարեփոխման, մարդկանց առավել ապրումակցող դարձնելու համար։
Անչափ գնահատելի է, երբ տեսնում ես կամավորի ազնիվ մղումներն ու այն խանդավառ էներգիան, որն ուղղված է աջակցելու և ձեռք մեկնելու հասարակությանը և սա չգնահատել հնարավոր չէ։
Ուստի այսօր ևս մեկ անգամ կամավորնորին երախտիքի խոսքեր հղելու, կատարած բարի գործերի մասին հիշելու լավ առիթ է։ Դուք ընտրել եք մարդկությանն անշահախնդիր ծառայելու, դժվարին իրավիճակներում ձեռք մեկնելու ուղին։
Երիտասարդների շրջանում կամավորական աշխատանքի խթանումը, երիտասարդների օգնությամբ կամավորության միջոցով հանդուրժողականության և համերշախության զարգացումը Կառավարության դիտակետում է, իսկ դա շատ կարևոր է։
Սիրելի կամավորներ, ուրիշներին օգնելու և զորակցելու մարդկային ազդակը, որը Ձեզ առաջ է մղում, վստահ եղեք՝ ընդլայնելով սեփական գիտելիքն ու փորձը հետ է վերադառնալու։
Շարունակեք նույն նվիրումով և հոգատրությամբ կատարել Ձեր ազգանվեր, մարդասեր ու անշահախնդիր աշխատանքը։
Բարին բոլորիդ։