Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

07.12.2024

 Սիրելի´շիրակցիներ

36 տարի առաջ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած արհավիրքը բոլորիս կյանքում անդառնալի հետք է թողել։

Ամեն տարի այս օրը զոհվածների հիշատակի առջև խոնարհումն ու մեր փրկված ամեն մի կյանքի համար ապրած ուրախությունը միախառնվում են և պարզ է դառնում, թե որքան փխրուն է մարդկային կյանք ու հոգին։

Աղետն ուղղակի մեծ հարված էր մեր երկրի համար, առավել ևս Շիրակի մարզի ու շիրակցու համար, որի թողած ծանր հետևանքները մինչ օրս զգում ենք։

Կարող ենք փաստել, որ 88-ի ավերիչ երկրաշարժը միասնության մի յուրօրինակ միջոց դարձավ, աշխարհի բազմաթիվ երկրներ ու միլիոնավոր մարդիկ ուշադրությունը սևեռեցին Հայաստանի վրա և օգնության ձեռք մեկնեցին մեզ:
Տասնամյակների հեռվից կարող ենք փաստել, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել բնակարանաշինական խնդրի լուծման համար, կառուցվել են դպրոցներ, մանկապարտեզներ, նորոգվել և հիմնանորոգվել ենթակառուցվածքներ։
Այս բոլոր խնդիրների վերջնական լուծմանն են այժմ ուղղված Կառավարության տարատեսակ ծրագրերն ու նախաձեռնությունները։

Մենք այսօր սեփական ուժերի նկատմամբ նոր նշաձող սահմանելով, նոր վստահությամբ և նոր հույսերով քայլում ենք առաջ՝ վաղվա օրվա հանդեպ լավատեսությամբ լցված։

Համոզված եմ՝ հետայսու էլ համատեղ աշխատանքով կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի։

Հիշատակի ու խնկարկման այս օրը ևս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում բոլոր անմեղ զոհերի հիշատակի առջև։
Դուք միշտ մեր սրտերում եք ու մեր հոգում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41