Նորություններ
Երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին
07.12.2024
Երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում այսօր հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին։
Գյումրի են այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ԱԺ պատգամավորների, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների, ուժային կառույցների ղեկավարների, զինվորականների, պաշտոնատար այլ անձանց և հյուրերի հետ ծաղիկներ են դրել, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։