Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կարճ շրջայց են ունեցել Գյումրիում
07.12.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր կարճ շրջայց են ունեցել Գյումրիում։
Դիտարկվել է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքը։
Մարզպետը նախարարին ներկայացրել է ծրագրով նախատեսված աշխատանքների ծավալի մասին տեղեկատվություն` նշելով, որ «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում Հանեսօղլյան փողոցի, Հաղթանակի պողոտայի, Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների (Չերազի փողոցից Տերյան և Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակից մինչև Մայակովսկի փողոց), Սբ . Ամենափրկիչ եկեղեցու և հարակից այգու, Աճեմյան, Նալբանդյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Շրջայցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև քաղաքում իրականացվող այլ աշխատանքներին, 2025-ին նախատեսված անելիքներին։