Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն աշխատանքային այցով եղել է Արթիկում

09.12.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր աշխատանքային այցով եղել է Արթիկ համայնքում։
Համայնքի ղեկավարի տեղակալ Արման Աջամօղլյանի, համայնքապետարանի մասնագետների հետ մարզպետի աշխատակազմը դիտարկել է Հոռոմի մանկապարտեզում իրականացված աշխատանքները և արդեն ձեռքբերված գույքը։
Մանկապարտեզը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով։ Այն նախատեսված է 75 սանի համար և ունենալու է 3 խումբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 190 մլն դրամ։
Ալբերտ Այվազյանն ու Արման Աջամօղլյանը եղել են նաև Նոր Կյանքի մանկապարտեզում, այնուհետև Լեռնակերտ բնակավայրում, որտեղ պետություն-համայնք համագործակցության արդյունքում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը։ 92 մլն 32 հազար դրամ արժողությամբ ծրագրի գումարի 75 տոկոսը պետությունն է տրամադրել, մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար։ Նախագծով տանիքի, ներքին աստիճանների նորոգման, միջնորմների, հատակների կառուցման աշխատանքներ են իրականացվել։
Պատասխանատուները դիտարկել են նաև Արթիկի թիվ 1, 3 և 4 մանկապարտեզները։ Թիվ 1 մանկապարտեզը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, նախատեսված է 140 երեխայի համար, ունենալու է 6 խումբ։ ՀՀ կառավարությունը տրամադրելու է գումարի 75 տոկոսը:
Թիվ 3 և 4 մանկապարտեզների աշխատանքներն ավարտական փուլում են։ ՀՀ Կառավարության տրամադրած միջոցներով 2023 թվականին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են «Այ Քոնստրաքշն» ՍՊԸ-ի կողմից։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 369 միլիոն 684 հազար դրամ։
Մարզպետի աշխատակազմի պատասխանատուները եղել են նաև Գյումրու «Զանգակ» մանկապարտեզում, որի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, նախատեսված է 75 երեխայի համար, շենքը երկհարկանի է, բոլոր հարմարություններով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 207 մլն 998 հազար դրամ։
Բոլոր կառույցներում շրջայցի ժամանակ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը փոխանցել է մարզպետի հանձնարարականը՝ հաշվի առնել յուրաքանչյուր հարց և անգամ փոքր թերացում, դրանք վերացնել ամենասեղմ ժամկետում, պետական և համայնքային միջոցները ծախսել միայն նպատակային։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-05 16:37:32