Նորություններ
Շիրակի մարզպետի պատվոգրերով են պարգևատրվել «Արթիկ համայնքի «Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնի» և «Անուշավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի և սպորտի դպրոցի» դասատուները և սաները
10.12.2024
Մատաղ սերդնի դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի և նվիրումի, Թբիլիսիում և Քոբուլետիում կայացած միջազգային մրցույթ-փառատոններին լավագույն մասնակցության համար՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պատվոգրերով է պարգևատրել «Արթիկ համայնքի «Տ. Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնի» և «Անուշավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի և սպորտի դպրոցի» դասատուներին և սաներին։
Պատվոգրերը նրանց հանձնել են մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու աշխատակազմի պատասխանատուները՝ փոխանցելով մարզպետի ողջույններն ու բարեմաղթանքները։ Նոր ձեռքբերումներ են մաղթել նաև Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանն ու աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը։
Մշակութային կենտրոնների սաները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար՝ վստահեցնելով, որ մարզպետի նման վերաբերմունքն առավել պարտավորեցնում է գալիք տարում նոր նշաձող սահմանելու և նոր նվաճումների հետևից գնալու առումով։