Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն ազդարարել է Աղետների դիմակայության օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը

11.12.2024

 Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն ազդարարել է Աղետների դիմակայության օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը։ Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր անցկացվել է հանրային իրազեկման միջոցառում-հանդիպում՝ ընդգրկելով մարզպետի աշխատակազմի, պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական և բժշկական հաստատությունների, շահագրգիռ այլ կառույցների պատասխանատուներ։
«Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» աշխատաժողովի ժամանակ անդրադարձ է կատարվել աղետների կանխարգելմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը, բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանն ու դիմակայունության բարձրացմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանն ու ճգնաժամային հաղորդակցման և հանրային իրազեկման ընթացակարգերին։
Մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից տեղակալ Ալբերտ Այվազյանը ողջունել է ներկաներին և կարևորել հանրության պատրաստվածության մակարդակի բարձրացումը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել աղետների հետևանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենախոցելի և թիրախային խմբերին, միաժամանակ ամրապնդելով բազմակողմանի համագործակցությունը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 15:44:31