Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրեցի ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է աշխարհի չեմպիոն

15.12.2024

 Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը:
25-ամյա հայ ծանրորդը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ հրումում՝ փոքր բրոնզե: Պոկում վարժությունում Լալայանը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 206, ապա 211 և 215 կգ կշռող ծանրաձողերը և զբաղեցրել առաջին տեղը, իսկ հրում վարժությունում 252 կգ արդյունքով բավարարվել է փոքր բրոնզե մեդալով:
Այս քաշային կարգում Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն ծնունդով Գյումրիից Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, պոկում վարժությունում 210 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ է նվաճել: Մինասյանը երկամարտում գրանցել է 455 կգ արդյունք (210+245) և զբաղեցրել 4-րդ տեղը՝ ընդամենը մեկ կգ-ով զիջելով բրոնզե մեդալը նվաճած իրանցի Ալիրեզա Յուսեֆին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41