Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին տրամադրվել է 204 մլն 967 հազար դրամ սուբվենցիոն 5 ծրագրերի համաֆինանսավորման նպատակով

19.12.2024

204 մլն 967 հազար դրամ գումարը Կառավարության այսօրվա որոշմամբ հատկացվել է Շիրակի մարզպետի աշխատակազմին սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն 5 ծրագրերի պետության համամասնության տրամադրման նպատակով։

Գյումրի համայնքի թվով 10 մանկապարտեզների վերանորոգում /Փարոս, Ձյունիկ, Լապտերիկ, Անի պարտեզ, Կարմիր գլխարկ, Հենզել-Գրետել, Երազանք, Արձագանք և Հուսո Առագաստ մանկապարտեզներ/- 57 մլն 299 հազար դրամ

Ախուրյան համայնքի Հովիտ, Բասեն և Երազգավորս բնակավայրերի ոռոգման ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ /Հովիտ/- 29 մլն 632 հազար դրամ

Աշոցք համայնքի Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ- 53 մլն 499 հազար դրամ

Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի Հայասա թաղամասի, Բերդաշեն բնակավայրի խմելու ջրագծի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ /Բերդաշեն/-30 մլն 440 հազար դրամ
Աշոցք համայնքի Բավրա, Զույգաղբյուր, Ղազանչի և Կարմրավան բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցում- 34 մլն 95 հազար դրամ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41