Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիսավորությամբ վառվել են Ախուրյան համայնքի գլխավոր տոնածառի լույսերը

20.12.2024

Հանդիսավորությամբ վառվել են Ախուրյան համայնքի գլխավոր տոնածառի լույսերը:
Տոնական միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի պատասխանատուներ, ախուրյանցիներ, հյուրեր:
Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին, կարևորել համայնքների բնականոն զարգացումն ու վստահեցրել, որ համատեղ աշխատանքով զարգացման ուղին բռնած Ախուրյանն ավելի է շենանալու:

Նշենք, որ Ախուրյան համայնքի գլխավոր տոնածառը 20 մետր երկարություն ունի, տոնական օրը ելույթներով հանդես են եկել ճանաչված երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ։ Միջոցառումն ավարտվել է միջոցառման մասնակիցների` Ախուրյանի պարի համատեղ կատարմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41