Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարարը ներկայացրել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին

20.12.2024

 «Շիրակի մարզը պետք է յուրատիպ օրինակ դարձնենք բոլորի համար՝ համատեղ աշխատանքով, համագործակցությամբ։ Պատրաստ եմ ջանք չխնայելու մարզի խնդիրների լուծման հարցում։ Շիրակի մարզպետի աշխատակազմի հետ բաց ենք լինելու համատեղ աշխատանքի համար»,- Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետի աշխատակազմին, ԱԺ պատգամավորներին, համայնքապետերին, ուժային կառույցների, հանրապետական գործադիր մյուս մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին է ներկայացրել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին:
Նախարարն ընդգծել է, որ մեծ ծավալի աշխատանք կա անելու և վստահություն հայտնել, որ ջանք գործադրելու արդյունքում հնարավոր կլինի լավ ցուցանիշներ ապահովել։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը շնորհակալություն է հայտնել նախորդ մարզպետ Մուշեղ Մուրադյանին և հաջողություններ մաղթել նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին` նշելով, որ գնահատելի է Մուշեղ Մուրադյանի կատարած աշխատանքն ու ներդրումը Շիրակի մարզի զարգացման գործում, իսկ նորանշանակ մարզպետին նախարարը հաջողություն է մաղթել՝ վստահություն հայտնելով, որ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզը կշարունակի զարգացման ճանապարհը։
Նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին համատեղ լավ աշխատանքի համար և շնորհավորել Դավիթ Առուշանյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով։
Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար և ընդգծել, որ պատրաստ է համագործակցության բոլոր կառույցների ու պատասխանատուների հետ․ «Շնորհակալություն եմ հայտնում պատասխանատու պաշտոնում ինձ առաջադրելու համար։ Կառավարության հետ աշխատանքով կկարողանանք բազմաթիվ խնդիրներ լուծել։ Թե ՏԻՄ-ում, թե ԱԺ-ում աշխատելիս իմ ունեցած փորձն օգտագործելու եմ Շիրակի մարզի զարգացման, առկա խնդիրներն օր առաջ լուծման համար։ Պատրաստ եմ գործակցության բոլորիդ հետ, քանզի վստահ եմ՝ համատեղ աշխատանքն արդյունավետ է լինելու»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-29 17:44:30