Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը Էկոնոմիկայի նախարաի, Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի հետ այցելել է «Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ

21.12.2024

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ այսօր այցելել է «Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ:
Ընկերության գործունեությանը ծանոթանալու նպատակով՝ ղեկավարի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացներին, ձեռքբերումներին և առաջիկա անելիքներին։
«Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008 թվականին, երկար տարիներ զբաղվում է սառեցված կիսաֆաբրիկատների և երշիկեղենի արտադրությամբ, արդեն ունի 80 տեսակի երշիկեղեն և 60 տեսակի կիսաֆաբրիկատներ, 2024-ին հասցրել է արտադրել շուրջ 4 հազար տոննա ապրանք:
«Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ-ն անցած մի քանի տարիներին հասցրել է օգտվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության լիզինգի ծրագրից, միայն 2024-ին «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրով» ձեռք է բերել շուրջ 600 հազար եվրո արժողությամբ 7 նորագույն սարքավորում:
Այս սարքավորումները հնարավորություն են տվել էապես բարելավել արտադրության որակն ու ծավալները՝ դրանք համապատասխանեցնելով եվրոպական ստանդարտներին: 2024-ին Վրաստան է արտահանվել 100 մլն դրամ արժողությամբ արտադրանք։
«Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ-ի ղեկավարը ներկայացրել է նաև ընկերության առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, արտահանման աճող պահանջարկը բավարարելու նպատակով ընկերությունը նախատեսում է կառուցել նոր արտադրամաս:
Նախատեսվում է նաև Շիրակի մարզում կառուցել սառնարանային մեծ տնտեսություն և սպանդանոց, որոնք կխթանեն ինչպես ընկերության արտադրանքի մատակարարումը, այնպես էլ մարզի մսամթերքի արտադրության զարգացումը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-29 17:44:30