Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներում առկա թերությունների շտկմանը

24.12.2024

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր մասնակցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը՝ նվիրված Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներում առկա թերությունների շտկմանը։ Քննարկմանը մասնակցել են նաև Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, հիմնադրամի փոխտնօրեն Արմինե Մուրադյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները և այլ գործընկերներ։

Օրեր առաջ նախարարը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում արձանագրել էր, որ վերակառուցվող փողոցներից որոշներում էլեկտրական հենասյուների վիճակը չի համապատասխանում զբոսաշրջային միջավայրին, հետևաբար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել դրանց բարեկարգման ուղղությամբ։
Քննարկման արդյունքում որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, նախանշվել է քայլերի հաջորդականությունը և կատարվել աշխատանքի բաժանում որպեսզի սեղմ ժամկետներում գտնվեն արդյունավետ լուծումներ ծանրաբեռնված հենասյունների ապամոնտաժման և նորերի տեղադրման համար։
Նախարարն ընդգծել է, որ զբոսաշրջային պատշաճ միջավայրն ապահովելուն զուգընթաց պետք է հաշվի առնել բնակիչների պահանջները և խստորեն հետևել անվտանգության կանոններին։

Գյումրիի պատմական կենտրոնի մի քանի փողոցների վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով», որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցներով ու կառավարության համաֆինանսավորմամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-11 18:02:21