Նորություններ
Շիրակի մարզպետն ընդունել է Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքի բնակիչներին
25.12.2024
Վթարային շենքի բնակիչներն այցելել են Շիրակի մարզպետի աշխատակազմ՝ իրենց խնդրի լուծմանն ուղղված գործընթացի մասին տեղեկատվություն ստանալու, մարզպետի հետ մտահոգությունները կիսելու նպատակով։
«Գիտեք, որ դեռ ԱԺ պատգամավոր աշխատած ժամանակահատվածում էլ ձեր խնդրով մտահոգ եմ եղել, բազմիցս այցելել եմ, հանդիպել ենք, խոսել խնդրի լուծման հնարավոր տարբերակների մասին։ Հիմա ուրախ եմ արձանագրելու, որ բոլոր պատկան կառույցների համատեղ աշխատանքն արդյունք է տվել և Կառավարությունը, խնդրի լուծմամբ մտահոգ, առաջիկայում որոշում կկայացնի շենքում փաստացի բնակվող բնակիչների խնդրի լուծման համար»,- նշել է Դավիթ Առուշանյանը՝ վստահեցնելով, որ պետությունն անում է հնարավորը բոլոր բնակիչների խնդիրների լուծման համար։
Մարզպետի տեղեկացմամբ, բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունը որպես առաջնահերթություն դիտարկել է խնդիրն ու նախատեսում է բնակարան ձեռք բերելու համար բնակարանի (բնակելի տան) գնման վկայագրի տրամադրում շենքի փաստացի բնակվող ընտանիքներին։ Շենքի մյուս բնակիչների խնդիրը ևս չի մնա անտեսված և առաջիկայում կքննարկվի և կլուծվի նաև նրանց բնակարանային խնդիրը։