Նորություններ
Մարզպետի գլխավորությամբ անցկացվել է Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի տարեվերջյան նիստը
25.12.2024
ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշմամբ ստեղծված ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին գումարել է նիստ, որի ընթացքում քննարկվել են 2024 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքի, պլանային առաջադրանքների ու դրանց կատարմանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական բնույթի այլ հարցեր:
Նիստին ներկա են գտնվել մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի պետ Մանվել Խաչատրյանը, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մուշեղ Ասատրյանը։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համաձայն, քննարկվել են նաև համապատասխան կարգավիճակ ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումներ տրամադրելու, ազատելու մասին հարցեր, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան եզրակացություններ ու առաջարկություններ: