Նորություններ
Այցելություն Գյումրու «Երեխաների տուն»
27.12.2024
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ Ամանորին ընդառաջ այցելել են Գյումրու «Երեխաների տուն»։
Հյուրերը ներկա են գտնվել ամանորյա նախատոնական միջոցառմանը, շփվել երեխաների հետ, հանձնել նվերներ՝ նրանց մաղթելով խաղաղ մանկություն։
Այցի ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդիա Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախարարներն ու մարզպետը շրջայց են կատարել, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, շենքային պայմաններին և երեխաների առօրյային։