Նորություններ
Դավիթ Առուշանյանը մասնակցել է ՏԿԵՆ-ում անցկացված աշխատանքային խորհրդակցությանը
27.12.2024
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցությանը մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական և այլ ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։