Նորություններ
2024 թվականին Շիրակի մարզպետի աշխատակազմ քաղաքացիներից ստացվել է 2463 դիմում
30.12.2024

Շիրակի մարզպետի աշխատակազմ տարվա ընթացքում քաղաքացիներից ստացված 2463 դիմումներից 1675-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։
Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը (382), կրթությանը, մշակույթին և սպորտին (127), առողջապահությանը և սոցիալական ոլորտին (207), գյուղատնտեսությանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը (18), ՏԻՄ (23), այլ բնույթի հարցեր (31)։ Դիմումներին տրվել են պարզաբանումներ։
Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբեր ամսին քաղաքացիներից ստացված դիմումների թիվը 141 է եղել։ Անցած տարում ամենաշատը քաղաքացիներից դիմումներ ստացվել են հունվար և փետրվար ամիսներին։