Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

06.01.2025

 «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ։
Թող աստվածային մեծագույն սերն ու օրհնությունն անպակաս լինի մեր երկրից, մեր ընտանիքներից, թող ծննդյան ավետիսը լույս սփռի մեր հայրենիքի վրա` բերելով խաղաղություն, համերաշխություն ու միաբանություն։
Մեր բոլորի հոգիներն աստղալույսով այսօր ուղղվում են դեպի երկինք, դեպի հրաշքն ու հրաշափառ հայտնությունը։

Եվ թող այսուհետ մեր կամքն առավել զորեղանա, եռանդն ավելի հզորանա, որպեսզի 2025-ին մեր գործերն ու ձեռնարկները լինեն ամենաստացվածը, հայրենանվերն ու ազգանվերը։

Ճրագալույցի այս երեկոն կրկին շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ` աստվածային լույս ու սեր, ջերմություն ու համերաշխություն մաղթելով հայ օջախներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 15:33:13