Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմը հրավիրում է մասնագիտությամբ իրավաբանների և ֆինանսիստների ուշադրությունը
07.01.2025
Կարևորելով արհեստավարժությունն ու մասնագիտական հմտությունները՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը հրավիրում է մասնագիտությամբ իրավաբանների և ֆինանսիստների ուշադրությունը՝ մարզպետի խորհրդականների թափուր տեղերը զբաղեցնելու նպատակով։
Մարզպետի խորհրդականները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու են քաղաքացիական աշխատանք և կատարելու են մարզպետի կողմից իրավական և ֆինանսական բնագավառներում իրենց վերապահված պարտականությունները:
Պահանջներ
• բարձրագույն կրթություն իրավաբանական/ ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
• մասնագիտական աշխատանքային փորձ, հանրային ծառայության առնվազն 3 տարվա կամ համապատասխան ոլորտի բնագավառում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ, 25 տարին լրացած անձ
• Հանրային ֆինանսների կառավարման ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն
• Ֆինանսական վերլուծության և հաշվետվությունների պատրաստման հմտություններ
• Տիրապետել ՀՀ Պետական Գնումների մասին օրենսդրությանը և ընթացակարգերին
• Օրենսդրական և այլ իրավական նորմերի խորացված իմացություն
• հաղորդակցվելու և գրագետ շփվելու ունակություն
• արագ կողմնորոշվելու և ճկուն լուծումներ գտնելու, վերլուծություն կատարելու հմտություն
• պարտաճանաչ, կարգապահ
Ցանկացողները պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով
Անհրաժեշտ է ներկայացնել՝
ինքնակենսագրություն (CV),
Դիպլոմի պատճեն
Նշված փաստաթղթերը պետք է ուղարկել shirak@mta.gov.am էլեկտրոնային փոստի հասցեին 2025թ. հունվարի 7-ից հունվարի 17-ը ընկած ժամանակահատվածում։
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։