Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմում և մարզի վեց համայնքներում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 72 տոկոսով

08.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ծառայողական մեքենաների կրճատման գործընթացին արձագանքելով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմում և մարզի վեց համայնքներում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 72 տոկոսով։

Մինչ այդ օգտագործվող 62 ծառայողական մեքենաներից մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների սպասարկման համար մնալու է 17 մեքենա, ևս 7-ը ՀՈԱԿ-ների համար նախատեսված մեքենաներն են։

Ըստ այդմ՝

  • Շիրակի մարզպետի աշխատակազմ՝ 5 մեքենայից կմնա 3 մեքենա
  • Գյումրու համայնքապետարան՝ 10 մեքենայից մնալու է 6-ը, որից 2-ը կոմունալ ՀԲԲԸ-ին
  • Արթիկի համայնքապետարան՝ 10 մեքենայից կմնա 3-ը, որից 1-ը ՀՈԱԿ-ին
  • Ախուրյանի համայնքապետարան՝ 21 մեքենայից կմնա 3-ը, որից 1-ը ՀՈԱԿ-ին
  • Ամասիայի համայնքապետարան՝ 6 մեքենայից կմնա 4-ը, որից 1-ը շտապօգնության մեքենա է, 1-ը մերսեդես սպրինտեր
  • Աշոցքի համայնքապետարան՝ 6 մեքենայից մնալու է 3-ը, որից 1-ը ՀՈԱԿ-ին
  • Անիի համայնքապետարան՝ 4 մեքենայից կմնա 2-ը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 14:31:27