Նորություններ
Ցուցահանդես Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում
14.01.2025
Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում բացվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տարբեր տարիների շրջանավարտների ավարտական աշխատանքների ցուցահանդեսը։ Շուրջ 2 տասնյակ աշխատանքներում թեմատիկան տարբեր է։
«Աշխատանքներում գույն ու ռիթմ կա, աբստրակտ մտածողություն, լույսի և ստվերի հիանալի համադրություն, հարթության վրա իրականության կենդանացում, տարածության, ծավալի պատրանք ու մտքի թռիչքի հնարավորություն։ Իսկ սա առօրյա աշխատանքային ծանրաբեռնվածությունից, պաշտոնական հանդիպումներից ու քննարկումներից հետո արվեստի հետ հաղորդակից լինելու, արվեստով հիանալու հնարավորություն է, ինչն ինձ համար կարևոր է»,- նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանի հետ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին ծանոթանալիս:
Ցուցահանդեսները շարունակական են լինելու, նախատեսվում է թեմատիկ ու անհատական ցուցահանդեսների կազմակերպում։