Նորություններ
Շիրակի մարզպետը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի գլխավորությամբ անցկացված հերթական խորհրդակցությանը
16.01.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ մարզպետների մասնակցությամբ անցկացված հերթական խորհրդակցությանը։
Խորհրդակցության օրակարգային առաջին հարցով քննարկվել են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին համայնքային թիմերի մասնակցության վերաբերյալ հարցեր։
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկ քաղաքում։
Օրակարգի մյուս հարցերը վերաբերել են ՏԿԵՆ համակարգման ոլորտներում առաջիկա անելիքներին, ընթացիկ ծրագրերին։