Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիպել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավարին

17.01.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանին և կենտրոնի պատասխանատուներին։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, որի շրջանակում Գյումրու համայնքապետարանի և տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացվում է Գյումրու տուրիստական թվային ինֆոհարթակի ստեղծման նախագիծ:
Տուրիստական զարգացման ծրագրերը քննարկվել են Դավիթ Առուշանյանի հետ դեռ Գյումրու համայնքապետարանում պաշտոնավարման ընթացքում, այժմ արդեն քննարկվել են նախագծի իրականացման մանրամասները։
Կարևորելով պետական կառույցների աշխատանքի թվայնացումը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ողջունում է նախաձեռնությունն ու խրախուսում նման ձեռնարկները։
«Շատ ուրախ եմ, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը տարիների ընթացքում կարողացավ ոչ միայն ամրապնդել դիրքերը, այլև կայանալ ու ընդարձակել գործունեության սահմանները, ձեր ծրագրերը միտված են երիտասարդների գիտելիքների խորացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կայացմանը, ինչպես նաև մասնագիտական կարողությունների ամրապնդմանն ու նոր հմտությունների ձեռքբերմանը։ Այս ամենը հաշվի առնելով, պետք է նշեմ, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը մշտապես պատրաստ է ձեզ աջակցելու լիազորությունների շրջանակում, ամրապնդելու եղած գործակցությունն ու ջանք չխնայելու մարզի բոլոր համայնքների երիտասարդներին ձեր ծրագրերում ներգրավելու և տեխնոլոգիական բնագավառը հասանելի դարձնելու առումով։ Մենք խրախուսում ենք նորարարությունն ու նոր գաղափարների իրականացումը»,- նշել է Շիրակի մարզպետը՝ հորդորելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի պատասխանատուներին դիմել մարզպետի աշխատակազմ բոլոր այն նախաձեռնությունների իրականացման ժամանակ, որոնք ուղղված են շիրակցի պատանիների ու երիտասարդների զարգացմանն ու հմտությունների ձեռքբերմանը, մարզի ներուժի բացահայտմանն ու օգտագործմանը։
Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնի կողմից «AI4ALL» նախաձեռնությանը, որն արհեստական բանականության միջոցով նոր հնարավորությունների բացահայտումն է, ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում նոր գիտելիքներ ձեռքբերելը՝ ծրագրավորման, խաղային տեխնոլոգիաների կամ գեներատիվ արվեստի և այլ ոլորտներում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-22 18:20:23