Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

17.01.2025

 Լսել և փորձել օգտկար լինել բնակչին, հոգացավ ու հոգատար վերաբերմունք ցուցաբերել, մոտեցումներում լինել ազնիվ և սին խոստումներ չտալ, այլև փորձել ուժերի ներածին չափով խնդիրների լուծման ճանապարհ գտնել․Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն, որին ներկա են գտնվել մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։
Քաղաքացիները մարզպետին են դիմել տարբեր բնագավառներում ունեցած հիմնահարցերով՝ առողջապահական, անօթևանության, զբաղվածության, բնակարանային, ֆինանսական աջակցության տրամադրման, անձնական մի շարք խնդիրներով։
Դավիթ Առուշանյանը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, որոշ հարցերի տեղում տրվել են պարզաբանումներ։ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ պատասխանատուները բարձրացված որոշ հարցեր և ներկայացված դիմումները կուսումնասիրեն առավել հանգամանորեն՝ իրավասությունների շրջանակում ձեռնարկելով անհրաժեշտ քայլեր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-20 18:04:50