Նորություններ
Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովը մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ գումարել է հերթական նիստը
20.01.2025
Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովը մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ հունվարի 20-ին գումարել է հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2024 թվականի ձմեռային զորակոչի ընթացքին, պլանային առաջադրանքներին ու դրանց կատարմանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական բնույթի այլ հարցեր:
Նիստին ներկա են գտնվել մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի պետ Մանվել Խաչատրյանը, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մուշեղ Ասատրյանը։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համաձայն, քննարկվել են նաև համապատասխան կարգավիճակ ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումներ տրամադրելու, ազատելու մասին հարցեր, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան եզրակացություններ ու առաջարկություններ: